Մեր մասին

«Մետէքսիմ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2000 թվականին: Ընկերությունը զբաղվում է մետաղական ջարդոնների արտահանմամբ եւ ամբողջ Հայաստանի տարածքով ունի հավաքագրման տեղեր: Շուկայում ընկերությունը խոշորագույներից մեկն է համարվում, ինչպես նաեւ իր ուրույն տեղն ունի  խոշոր հարկատուների շարքում:



«Մետէքսիմ» ՍՊԸ-ն ունի գունավոր մետաղների ձուլարաններ: Առաջին ձուլարանը ստեղծվել է 2007 թվականին: Արտադրում է ալյումինե բարձրակարգ ձուլակտորներ, որոնք իրենց որակով համապատասխանում են միջազգային բոլոր ստանդարտներին: Ընկերությունն իր տրամադրության տակ ունի բաց մաքսային պահեստ: Տրամադրում է խոշոր շինարարական տեխնիկաներ: Հայաստանում էլեկտրական մալուխներ արտադրողների համար հանդիսանում է հումք տրամադրող ընկերություն:

Ընկերությունը զբաղվում է նաեւ երկաթգծերի շահագործմամբ: Իրականացնում է երկաթուղային տրանսպորտի գործունեության կազմակերպում, ինչպես նաեւ իրականացնում է ավտոբեռնափոխադրումներ:

Ընկերությունը համագործակցում է ավելի քան 20 ընկերությունների հետ՝ աշխարհի 13 երկրներից:

«Մետէքսիմ» ՍՊԸ-ն բիզնես խմբի մեջ է մտնում այնպիսի ընկերությունների հետ, ինչպիսիք են՝ «Միկմետալ», «Միկշին», «Գրիառ», «Քեթրին»  եւ այլն: